Սիսիան քաղաքի Արամ Մանուկյան 3 և հարևանությամբ գտնվող Իսրայելյան 39 շենքերի կոյուղագծերն այսուհետ կգործեն անխափան: Պարբերաբար խցանվող, քայքայված ու հին խողովակաշարերից կեղտաջրերը հոսում էին շենքերի բակերով՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ: Խնդրի արմատական լուծման համար Վեոլիա Ջուր ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սեփական ուժերով սկսել է շենքերի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները: Ա. Մանուկյան շենքում արդեն փոխարինվել է 50 գծամետր 200 մմ-ոց պոլիէթիլենե երկշերտ խողովակաշար, կառուցվել է 4 դիտահոր: Առաջիկա օրերին կսկսվի նաև Իսրայելյան 39 շենքի կոյուղագծի վերակառուցումը: Նախատեսվում է նորով փոխարինել 40 մետր հատված, ինչպես նաև կառուցել 3 դիտահոր: