Սեփական ուժերով կոյուղագծերի վերակառուցում Արթիկի 6 հասցեներում

ռֆգռտֆգհ
հյըյւ

 

Շաբաթական 3-4 կոյուղու խցանում, գարշահոտություն և դրա հետևանքով ստեղծված հակահիգենիկ իրավիճակ Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում: Սա ընդամենը մի քանի օր առաջվա նկարագիր է։ Սակայն շուտով այս ամենը կմնա անցյալում։ «Վեոլիա Ջուր» ընկերության «Արթիկ» շահագործման տեղամասը, Թումանյան և Նալբանդյան փողոցների 120 բաժանորդների համար, վերակառուցում է 200մմ տրամագծով 90 գծամետր կոյուղագիծ: 

օլչպճ

 

Տեղամասի այս տարվա ծրագրում ներառված է եւս 6 հասցեի կոյուղու վերակառուցում։ Արդեն իսկ ավարտվել է Սասունցի Դավիթ 6 շենքի կոյուղագիծը, որի աշխատանքը թե բնակիչները, թե Վեոլիաթիմը գնահատում են գերազանց։ 
Թումանյան փողոցում աշխատանքների ավարտից հետո տեխնիկան կշարժվի իրենց հերթին սպասող մյուս հասցեներ։

տըւհտիւև