Սեփական ուժերով 2կմ ջրագծի վերակառուցում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում

նկար
ըւյհւյ

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական ուժերով վերակառուցում է 2 կմ ջրագիծ:
Ակնալիճ պոմպակայանից մինչև ջրաճնշման աշտարակ տարածքում, ինչպես նաև Մաշտոցի փողոցում «Արմավիր» շահագործման տեղամասը փոխում է 23 տարի առաջ կառուցված պողպատե ջրագծերը, որոնք ամբողջությամբ քայքայվել և կոռոզիայի էին ենթարկվել: Իսկ հաճախակի կրկնվող վթարներն էլ, գրունտով պայմանավորված, հիմնականում գաղտնի, թաքնված վթարներ էին, որոնք հայտնաբերելու համար ստիպված են լինում Գոտիավորման մասնագետներ հրավիրել: 
Այժմ ՎեոլիաԹիմը Ակնալիճում 29 բաժանորդի համար կառուցում է պոլիէթիլենե նոր խողովակաշար, որը թույլ կտա կառավարելի դարձնել բաշխիչ ցանցը, կրճատել շահագործման ծախսերն ու տնտեսել վայրկյանում 2 լիտր ջուր: 
Աշխատանքները նախատեսում են ավարտել մոտ 15 օրից, որից հետո «Արմավիր» տեղամասը կանցնի արդեն հաջորդ՝ Մյասնիկյան գյուղին: