Շենգավիթում վերակառուցվում է Հ. Հովսեփյան փողոցի կոյուղագիծը

ււիւի
ւօի

Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան փողոցում Վեոլիա Ջուր ընկերությունը հրատապ ծրագրով վերակառուցում է կոյուղագիծը։ Դեռևս խորհրդային տարիներին փողոցում շահագործվել է 500 մմ տրամագծով 2 կոյուղատար։ Սակայն հետագայում դրանցից մեկը վնասվել է, և կոյուղաջրերի հեռացումն իրականացվել է միայն մեկ կոյուղատարով։ Արդյունքում պարբերաբար առաջացել են խցանումներ, որոնք տարածվել են մինչև Մանանդյան փողոցի 11, 21, 23 և 25 շենքեր, ինչպես նաև Արարատյան փողոց։ Շաբաթական մի քանի անգամ կրկնվող խցանումների խնդիրը լուծելու նպատակով որոշում է կայացվել վերանորոգել երկու կոյուղատարների միջանկյալ հատվածը։ Սակայն 5 մետր խորությամբ խրամուղու բացումից հետո պարզվել է, որ այդ հատվածը կոտրված և ամբողջությամբ խցանված է, ինչի հետևանքով այն հնարավոր չէ վերանորոգել։ Այժմ վերակառուցվում է չգործող 500 մմ տրամագծով կոյուղատարի վնասված հատվածը՝ հիմնովին լուծելով փողոցի կոյուղաջրերի հեռացման խնդիրը՝ կապահովվի Մանանդյան և Հովսեփյան փողոցների, ինչպես նաև Բագրատունյաց 3-րդ և Արարատյան 1-ին նրբանցքների կոյուղատարների բնականոն և անխափան աշխատանքը։