ՊԿԱԾ-2026․ Կոտայքի մարզում կվերակառուցվի շուրջ 4600 մետր կոյուղագիծ

ռգֆգ
՛պճխ

Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան և Չարենցավան բնակավայրերում «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2026 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների շրջանակներում սկսել է կոյուղատար համակարգերի վերակառուցման աշխատանքներ։ Ծրագրում ընդգրկված են՝

  • Աբովյան քաղաքի՝ Հանրապետության 36, Նաիրյան 2, 4, 6, Քանաքեռ 4, 6, Դարանի 5, Երիտասարդական 1, Եղբայրության 1, Հանրակացարանի 7, Սարալանջի 20, 3-րդ միկրոշրջան 13 և Շուկայի փողոցի հասցեները, 

  • Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 50-րդ շենքը, 

  • Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 13-20ա շենքերը և 5-րդ թաղամասի 12 և 5 շենքերը։ 

134,9 մլն դրամ արժողությամբ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 4600 գծամետր կոյուղագիծ։ Նշված կոյուղագծերը կառուցվել են դեռևս 1970-ական թվականներին՝ կերամիկական և ազբեստե խողովակներով։ Տարիների ընթացքում դրանք զգալիորեն մաշվել են, իսկ որոշ հատվածներում խողովակաշարերն անցնում են շինությունների տակով, ինչը լրջորեն դժվարացնում է դրանց շահագործումն ու սպասարկումը։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ որոշ հասցեներում ծառերի արմատները ներթափանցում են կերամիկական խողովակների մեջ՝ առաջացնելով պարբերական խցանումներ։ Արդյունքում պարբերաբար առաջանում էին հակասանիտարական իրավիճակներ և բնակիչների դժգոհություններ։ 
Աբովյան քաղաքի կոյուղատար համակարգում 2024 թվականին ևս ՊԿԱԾ շրջանակներում աշխատանքներ են կատարվել: Վեց հասցեներում փոխարինված կոյուղագծերի հետ կապված մինչև այժմ որևէ բողոք չի ստացվել։ Ակնկալվում է, որ նույն արդյունքը կլինի նաև այս հասցեներում։ Կոյուղ հետագա անխափան աշխատանքը, սակայն, մեծապես կախված է նաև համակարգի ճիշտ օգտագործումից։ Բնակիչների պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել ցանցի բնականոն աշխատանքը, նվազեցնել խցանումների հավանականությունը և երկարաժամկետ արդյունք ապահովել կատարված ներդրումների համար։