
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը ՊԿԱԾ 2025 թվականի շրջանակներում վերակառուցում է մոտ 10 կմ ջրագիծ:
Ներդնելով 205 միլիոն դրամ՝ Ընկերությունը Ձախափնյա 3-րդ, 4-րդ միկրոշրջանների 420 անհատական տնատիրության, Ռումինական թաղամասի 11 բազմաբնական շենքերի և 12 անհատական տնատիրություն սնող ջրագծերն է նորացնում:
Վթարները, համակարգի մաշվածությունը, ջրակորուստները, ինչպես նաև փականների բացակայության հետևանքով թաղամասերում հաճախակի ջրանջատումները ՎեոլիաԹիմի համար անընդհատ խնդիրներ էին առաջացնում: Սակայն ընթացող կապիտալ աշխատանքներից հետո նախատեսվում է Վեոլիան մի քանի ամսից այստեղ նախատեսում է կառավարելի բաշխիչ ցանց, ապօրինությունների և վթարների վերացում, ջրակորստի կանխում: