Խնդիրների գույքագրում, լուծում ու ջրամատակարարման համակարգի բարելավում:
«Վեոլիա Ջուր» ընկերության ձեռքը մշտապես ջրամատակարարման համակարգի զարկերակին է: Ողջ տարին ընկերությունը կարողանում է իր սպասարկման բնակավայրերում նույնիսկ սահմանված գրաֆիկով նախատեսված ժամից էլ ավելի ջրամատակարարմամբ ապահովել սպառողներին: Սակայն ամռանը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում են գրաֆիկի խախտումներ: Կտրուկ ավելանում են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկնում է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Մյուս կողմից էլ համակարգի բնականոն աշխատանքին խանգարում են բնակիչների ինքնագործունեության դեպքերը: Դրանիցից մեկը շաբաթ օրը բնակիչների կողմից Էջմիածին-Ոսկեվազ-Ոսկեհատ-Օշական փականային հանգույցին միջամտությունն էր, երբ փորձել էին խմելու ջուրը օգտագործել ոռոգման նպատակով, մյուսը Փարաքար համայնքում, երբ կրկին բնակիչների կողմից փակվել էր թաղամասը սնող փականային հանգույցներից մեկը: Մինչդեռ այս ՎեոլիաԹիմը աշխատում է գերլարված գրաֆիկով. մի կողմից ներդրումներ է անում ջրամատակարարման համակարգը վերակառուցելու, մյուս կողմից ակտիվ պայքար մղում ապօրինությունների դեմ, ինչպես նաև վերացնում համակարգի ամենօրյա վթարներն ու խնդիրները: Այս ամբողջ աշխատանքները մեկ նպատակ ունեն. ջուր խնայել՝ դա ևս ուղղելով այն բնակավայրեր, որտեղ խնդիրներ կան, այսպիսով լուծելով նաև ջրանջատումների խնդիրը։ Նոր Մարաշ վարչական շրջանում ավարտին է մոտենում Ընկերության՝ 2024 թվականին սկսված Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը: Այս պահին ջրամակատակարարումը իրականացվում է և հին, և նոր ցանցերով, որոնք ընթացքում խնդիրներ են առաջացնում սպառողների համար, քանի որ որոշակի ժամերի ջրանջատումներ իրականացնելով դրանք լուծելու անհրաժեշտություն է առաջանում։ Սրան զուգահեռ Ընկերությունը Ջրային Կոմիտեի իր գործընկերների հետ շարունակում է այս տարվա իր ներդրումները՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում: