Պարտադիր կապիտալ աշխատանքների (ՊԿԱԾ) 2026 ծրագիրը՝ այս անգամ Լոռու մարզում է

ukuio
uy

Պարտադիր կապիտալ աշխատանքների (ՊԿԱԾ) 2026 ծրագիրը՝ այս անգամ Լոռու մարզում է։  Այստեղ Վեոլիա ջուրը ներդնելով 170.5 մլն դրամ, աշխատանքներ է իրականացնում 3 քաղաքում։ 

  • Ստեփանավան քաղաքում 76,3 մլն դրամ ներդրմամբ Թումանյան և Գորկի փողոցների, ինչպես նաև հարակից նրբանցքների 180 բաժանորդի համար կվերակառուցվի շուրջ 2 կմ ջրագիծ։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց և գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասն անցնում է մասնավոր տնատիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում առկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկումների։ Աշխատանքների արդյունքում կկրճատվեն տեխնիկական և կոմերցիոն հոսակորուստները, ջուրը բաժանորդներին կմատակարարվի ավելի հավասարաչափ, կնվազեն շահագործման ծախսերը, իսկ ջրի խնայողությունը կհասնի մոտ 3 լիտր/վայրկյանի։

890
  • Թումանյան համայնքում՝ 48,3 մլն դրամ ներդրմամբ վերակառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող ջրատարը։ Գործող խողովակաշարը ոչ միայն տեխնիկապես մաշված է, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով և մասնավոր տնատիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին և զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Այժմ այստեղ կառուցվում է 860 մետր երկարությամբ, 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի ինչպես գերեզմանոցի, այնպես էլ մասնավոր տարածքները՝ ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ և հուսալի համակարգ։

gh89-p[90
  • Նմանատիպ, սակայն է'լ ավելի բարդ աշխատանքներ նախատեսված է Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում, որտեղ ներդրվել է 45,8 մլն դրամ։ Այստեղ էլ կվերակառուցվի օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող «Օձուն–Սարահարթ» ջրատարի առավել վթարավտանգ հատվածը։ Երիտասարդական փողոցից մինչև Օձուն համայնք ձգվող գործող ջրատարը տարիների ընթացքում խիստ մաշվել է և դարձել մշտական վթարների ու ջրի կորուստների պատճառ։ Նախագծով նախատեսվում է գործող ջրատարին զուգահեռ կառուցել 425 մետր երկարությամբ, 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքներում՝ մեծ թեքությունների և դժվար ինժեներաերկրաբանական պայմանների առկայությամբ, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական և ինժեներական լուծումներ։ 

Ծրագիրը Լոռու մարզում կավարտվի 10 ամսից։