«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում ներդնելով 195 միլիոն դրամ վերակառուցում է բաշխիչ ցանցը:
Հին ու քայքայված ջրագծերի, ինչպես նաև ապօրինությունների հետևանքով գյուղում ջրակորուստը կազմում էր 80 տոկոս: Գյուղին մղվող վայրկյանում 60 լիտր ջուրը նույնիսկ բավարար չի լինում կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել շուրջ 12 կմ երկարությամբ՝ 25-ից-160 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարեր։ 490 բաժանորդի ջրաչափական հանգույցներ կտեղափոխվեն սահմանազատման կետեր՝ ապահովելով ավելի ճշգրիտ ջրաչափում և համակարգի արդյունավետ կառավարում:
Ներկայում արդեն իսկ իրականացվել են 1500 գծամետր ջրագծերի փոխարինում։ Ծրագրի ավարտից հետո ակնկալվում է զգալիորեն կրճատել շահագործման ծախսերը, ստանալ ավելի կառավարելի բաշխիչ ցանց, ինչպես նաև խնայել մինչև վայրկյանում 15 լիտր ջուր։
Վեոլիաթիմը ստանձնելով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սպասարկումը, ամենօրյա աշխատանք է տանում մի կողմից վերացնելով վթարները, մյուս կողմից իրականացնում ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ, որով խնդիրներին ոչ թե ժամանակավոր լուծումներ են տրվում, այլև ապագայի համար կայուն և հուսալի համակարգ ստեղծում: Սասունիկում այսօր Վեոլիա Ջուրը հենց այդ կայուն և հուսալի համակարգն է ստեղծում: