Օշականի Ձախ ափ թաղամասում 100 բաժանորդ արդեն ունի ավելի կայուն ջրամատակարարում

կւյհկ,յկ,
տհտըհը

Արագածոտնի մարզի Օշականի Ձախ ափ թաղմասում պարբերաբար ջրամատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջանում: Բարձրադիր հատվածներում վիճակը հատկապես բարդանում էր ամռանը: Այս տարվա հունվարին «Վեոլիա Ջուր» ընկերության «Աշտարակ» շահագործման տեղամասը որոշեց վերակառուցել Օշականի Ձախ ափի մուտքագծի 1 կմ հատված, որի արդյունքում վերացվեց վայրկյանում 4 լիտր ջրակորուստ: Աշխատանքների ավարտից հետո տեղամասը Գոտիավորման բաժնի մասնագետների հետ սկսեց նաև ներքին ցանցում վթարաորոնողական աշխատանքներ:

յըւյւ

 Խնդրահարույց հատվածում, որտեղ կորում էր վայրկյանում 1,5 լիտր ջուր փոխարինվեց 300 գծամետր խողովակաշար: Այսօր բնակավայրի 100 բաժանորդ արդեն ունի կանոնավոր և հուսալի ջրամատակարարում, որի մասին պատմում է ամենահաճախ ընկերություն զանգահարող և դժգոհություն հայտնող մեր սպառողը: Օշականի Ձախ ափ թաղմասում այժմ ընթանում են հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: