Վեոլիա Գրուպի նախաձեռնությամբ և «Վեոլիա Ջուր» ընկերության հյուրընկալությամբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նորարարությունների և խելացի տեխնոլոգիաների համաժողովն այս տարի անցկացվում է Երևանում։
Համաժողովին մասնակցում են Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների՝ Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մասնագետներն ու գործընկերները։ Մասնակիցները Երևանում քննարկում են թվային լուծումների, խելացի տեխնոլոգիաների և դրանց կիրառման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր։ Համաժողովի՝ Երևանում անցկացնելը պայմանավորված է Հայաստանում «Վեոլիա Ջուր» ընկերության իրականացրած աշխատանքներով և կուտակած փորձով։ Ընկերության կողմից ներդրվող կանաչ տեխնոլոգիաները, ջրամատակարարման համակարգի արդյունավետ կառավարումը և ջրի կորուստների նվազեցմանն ուղղված լուծումները ներկայացվում են որպես տեղական փորձ, որը կարող է հետաքրքրել նաև տարածաշրջանային գործընկերներին։ Երևանյան հանդիպումը հնարավորություն կտա Վեոլիա Գրուպի տարբեր երկրների թիմերին ներկայացնել իրենց փորձը, կիրառվող լուծումները և քննարկել դրանց հնարավոր կիրառությունը այլ շուկաներում։ Միաժամանակ համաժողովը հարթակ է մասնագիտական կապերի ամրապնդման և հետագա համագործակցության նոր ուղղությունների ձևավորման համար։