Արմավիրի մարզի Նորապատ գյուղում կոյուղատար կոլեկտորի հերթական վթարը հակասանիտարական վիճակ էր ստեղծել. կոյուղաջրերը կուտակվել ու դուրս էին եկել դիտահորերից: Դեռևս 1970-ականներին կառուցված կոլեկտորը տասնամյակների շահագործման ընթացքում երկաթբետոնե խողովակները մաշվել ու քայքայվել էին, ինչի հետևանքով ստորգետնյա փլուզումներ էին առաջացել:
Վեոլիա Ջուր ընկերությունն օպերատիվ արձագանքեց և խնդիրը հիմնովին կարգավորելու նպատակով հրատապ ծրագրով հատկացրեց 20 մլն դրամ: Այժմ հնամաշ խողովակները փոխարինվում են նոր՝ պոլիէթիլենե, երկշերտ, բարձր դիմացկունությամբ խողովակներով: Մանրամասները՝ տեսանյութերում: