
Նորապատի կոյուղու վթարի հետքերով. Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզի Մեծամոր, Նորապատ, Հովտաշատ համայնքներում և Արմավիր ՋՕԸ-ում:
Ջրային կոմիտեի նախագահը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և ոլորտային պատասխանատու մի շարք անձանց ուղեկցությամբ, եղել է Նորապատում վթարված կոյուղատար համակարգի տարածքում և տեղում հետևել վերականգնման աշխատանքների ընթացքին։Այցից ժամեր անց, «Վեոլիա Ջուր» ընկերության ջանքերով, խցանված կոյուղատարն արդեն բացվել է։