Նոր պողպատյա խողովակաշար Զորավան գյուղի համար

ռտռտռտգ
եռտգ

«Վեոլիա Ջուր» ընկերության «Չարենցավան» շահագործման տեղամասը սեփական ուժերով ավարտել է Զորավան գյուղի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքները։ Գյումուշ ՀԷԿ-ի հետնամասով անցնող ջրատարը երկար տարիներ ծառայել էր գյուղին, սակայն ժամանակի ընթացքում դրա որոշ հատվածներ դարձել էր վթարային և լրջագույն խնդիր էր գյուղի համար: Հաճախակի խափանումները և խողովակաշարի մաշվածությունը խաթարում էին ջրամատակարարման բնականոն ընթացքը։ Բնակիչները պարբերաբար բախվում էին ջրի մատակարարման խնդիրների, իսկ ջրակորուստները շարունակում էին աճել։ Խնդրի լուծման համար Վեոլիաթիմը իրականացրեց մեծածավալ աշխատանքներ:

գդֆգ

Պողպատյա ջրատարի 500 գծամետր հատված փոխարինվեց նոր 150 մմ տրամաչափի պողպատյա խողովակաշարով։ Նախկին, քայքայված հատվածը ամբողջությամբ հանվեց շահագործումից, իսկ նոր խողովակաշարը ախտահանվեց և հանձնվեց շահագործման։ Արդյունքում Զորավան գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու որակյալ եւ կանոնավոր ջրամատակարարումից։ Նոր կառուցված խողովակաշարը ոչ միայն կնվազեցնի վթարների հավանականությունը, այլեւ թույլ կտա զգալիորեն կրճատել ջրակորուստները՝ ապահովելով ջրի արդյունավետ կառավարում։

ֆգհֆ