Նոր Հաճընում բացվեց «Վեոլիա ջուր» ընկերության նոր մասնաշենքը

գտռֆտգ
ըհռտը

Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան 29 հասցեում հանդիսավորությամբ բացվեց Վեոլիա Ջուր ընկերության «Նոր Հաճըն» շահագործման տեղամասի մասնաշենքը: Նոր շենքում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները (հարմարավետ սենյակներ, տեխնիկա, շինարարական նյութեր)՝ թիմի ճիշտ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունը միայն այս տարվա ապրիլին է ստանձնել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումն ու շահագործումը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում նորաստեղծ «Նոր Հաճըն» շահագործման տեղամասն իր սպասարկման տարածքներում ամենօրյա վթարներին զուգահեռ վերակառուցել է 500 գծամետրից ավելի ջրագիծ և կոյուղագիծ

ֆգտհտֆգհ

Նշենք, որ «Նոր Հաճըն» շահագործման տեղամասը սպասարկում է Նոր ՀաճընԵղվարդ քաղաքները, ԱրտամետՄրգաշենՆոր ԵրզնկաՈւշի գյուղերը, Արգելի մի հատվածը, Նորգեղի Բանավան թաղամասն ու Օհանավանի երկու փողոց: