
Ներդրումներ՝ հատկապես խնդրահարույց հատվածներում:Այս օրերին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բողոքներին Վեոլիան պատասխանում է և պատասխանում է իր աշխատանքով: Եվ ահա Ջրվեժ համայնքի արևմտյան ու կենտրոնական հատվածներում Ընկերությունն արդեն այս տարվա ՊԿԱԾ-ով ներդնելով ավելի քան 610 մլն դրամ՝ 1510 բաժանորդի համար վերակառուցում է մոտ 20 կմ ջրագծեր՝ մուտքագծերով՝ կանխելով վայրկյանում 30 լիտր ջրի կորուստ: Հին ջրագծերը, որոնք անցնում էին անհատական տնատիրությունների տարածքներով, դարձել էին ինչպես բաց, այնպես էլ թաքնված վթարների հիմնական պատճառ։ Բազմաթիվ ապօրինի միացումներ խաթարում էին ցանցի բնականոն աշխատանքը։ Շինարարական աշխատանքների համար մեկ տարի ժամանակ է սահմանված։ ժամկետը պատահական չի ընտրվել․ ձմեռային դադարներ նույնպես կլինեն։ Ջրվեժի երկու հատվածներում երկու կապալառու կազմակերպություններ են աշխատում։ Աշխատանքների ավարտից հետո Ջրվեժում ջրամատակարարման խնդիրները կմնան անցյալում, կունենաք կառավարելի բաշխիչ ցանց, բարելավված ջրամատակարարում և վայրկյանում 30 լիտր ջրի խնայողություն, որն ուղղվելու է երևանյան այն տարածքներ, որտեղ մեծ սպառումով պայմանավորված ջրաքանակի խնդիր է առաջանում: