Բաբաջանյան փողոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարևանությամբ, մոտ մեկ ամիս առաջ կոյուղու խնդիր էր առաջացել: Վեոլիա Ջուր ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասն առաջին իսկ օրն արձագանքել է ահազանգին, սակայն տեղում պարզվել է, որ կոյուղագիծն անցնում է բլրի տակով և մնացել է գրունտե լիցքի տակ: Կոյուղագծին մոտենալու ճանապարհը ՎեոլիաԹիմը չի ունեցել: Այդ պատճառով օրեր շարունակ փչող տեխնիկայով մաքրել, բացել և լվացել է հարակից շինությունների կոյուղագծերը, սակայն բուն խնդիրն այդպես էլ չի հայտնաբերվել: Օրեր շարունակ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ի հետ համատեղ մեր մասնագետները աշխատանքներ են իրականացրել: Պարզվել է նաև՝ տարածքի բոլոր դիտահորերը մնացել են ասֆալտի կամ հողի շերտի տակ: Կոյուղատար համակարգի վրա կառուցված են տներ, ավտոտնակներ և այլ շինություններ: Գոտիավորման մասնագետների որոնողակսն աշխատանքներից հետո հայտնաբերվել է 3 դիտահոր՝ ամբողջությամբ լցված հողով, ավազով ու աղբով: Դրանք մաքրվել են, հաջողվել է կոյուղաջրերի ուղղությունը փոխել, որպեսզի չհոսեն հարևանությամբ գտնվող դպրոցների բակ:
Սակայն որոնողական աշխատանքները՝ կոյուղու խնդրահարույց հատվածը և դիտահորերը հայտնաբերելու ուղղությամբ շարունակվել են: Փնտրել և գտել են կորած դիտահորեր, կոյուղագծի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 4 վթար, որոնցից մեկը Անդրանիկ 84 շենքի հետնամասում՝ ավտոտնակի տակ: Հենց այդ հատվածում է կոյուղագիծը միացված եղել չգործող հեղեղատարին, որն էլ ամբողջությամբ լցված է եղել հողով ու ավազով: Դրա հետևանքով էլ կոյուղաջրերը դուրս են եկել և հոսել տարբեր ուղղություններով: Այժմ չգործող հեղեղատարը խցափակվել է, իսկ կոյուղաջրերի հոսքն ուղղվել դեպի կոյուղագիծ: Այս պահին կոյուղագծի՝ տարիներ ձգվող խնդիրը լուծված է: Մնացել է խողովակաշարի վերակառուցումը, որի իրականացման մասին ևս լրացուցիչ կտեղեկացնենք: