Մեկնարկեց ՊԿԱԾ 2025-ը. Սպիտակ քաղաք

նկար
587865

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնարկել է Պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագիրը։ Աշխատանքների մեկնարկը Լոռու մարզում է: 
Սպիտակ քաղաքում ՊԿԱԾ 2025-ով վերակառուցվում է Խնկոյան և Շահումյան փողոցների ու հարակից նրբանցքների ջրամատակարարման ցանցերը, որի համար ընկերությունը ներդրել է 36 մլն դրամ:

dsdfr

1990-ականներից ժառանգություն մնացած ցանցը այնքան վթարային ու քայքայված էր, որ այլևս շահագործել հնարավոր չէր: Գործն ավելի էր բարդանում, երբ ջրագծերի վթարները լինում էին անհատական տնատիրությունների տարածքում: Այժմ նախատեսված է 130 բաժանորդի համար վերակառուցել փողոցների և հարակից նրբանցքների 1450 գծամետր ջրագիծ:
Սպիտակում սկսված աշխատանքների կեսն արդեն արված է, որի ավարտից հետո շինտեխնիկան կտեղափոխվի Շահումյան փողոց և հարակից նրբանցքներ։ Ավարտին ընկերությունը կանխատեսում է շահագործման ծախսերի կրճատում, բաշխիչ ցանցի կառավարում, ջրակորուստների և ապօրինությունների վերացում, որի արդյունքում կկանխվի ջրակորուստ: