«Մեղրի» շահագործման տեղամասը համայնքի հետ համատեղ լուծել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի կոյուղու խնդիրը

տւըհկմյհնհմ,ն
ւյհյմյմհյմն

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում լուծվել է Ղևոնդ Հովհաննիսյան-Չարենց փողոցների կոյուղու խնդիրը։ Այստեղ շաբաթական մի քանի անգամ կոյուղին խցանվում էր, ինչի հետևանքով կոյաջրերն արտահոսում էին հարակից փողոցներ՝ ստեղծելով անհարմարություններ բնակիչների համար։ Քաղաքի համար մշտապես խնդրահարույց այս հասցեում «Վեոլիա Ջուր» ընկերության «Մեղրի» շահագործման տեղամասը համայնքի հետ համատեղ վերակառուցել է կոյուղին։

տևւըըհիկ

Կառուցվել է 75 գծամետր շրջանցող կոյուղագիծ՝ պոլիէթիլենե երկշերտ խողովակաշարով։ Այս պահին կոյուղին լիարժեք գործում է, սակայն դրա հետագա անխափան շահագործումը կախված է նաև սպառողների ճիշտ և քաղաքակիրթ վերաբերմունքից։