Վեոլիա Ջուր - Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality համագործակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակվում է կոյուղատար համակարգի վերակառուցումը: Ծրագրի նպատակն է փուլ առ փուլ լուծել տարիներով կուտակված խնդիրները՝ բնակիչների համար ապահովելով առավել անվտանգ, հարմարավետ և բարեկարգ միջավայր։ Օհանովի 62-70 շենքերի բակային տարածքից արդեն 8 ամիս է՝ խցանման ահազանգ չի եղել։ Նախկին գիծն անցնում էր բակային տաղավարների և ֆուտբոլի դաշտի տարածքով, ինչը դժվարացնում էր սպասարկումը: 80 գծամետր կոյուղագծի վերակառուցումից հետո այստեղ դադարեցին խցանումներն ու խնդիրները։
Նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Օհանովի 72, 74 և 76 շենքերի և 179 դպրոցի տարածքում. այստեղ կոյուղատարի վնասված և շահագործման համար ոչ պիտանի հատվածները փոխարինվում են նորերով։ Համատեղ ծրագրի մեկ այլ կարևոր հասցե է Օհանովի 10-20 շենքերի տարածքը, որտեղ վերակառուցվում է շուրջ 220 գծամետր կոյուղագիծ։ Առաջիկայում աշխատանքը կմեկնարկի նաև Կուրղինյան 11, 13 և 15 շենքերի բակային տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել շուրջ 200 գծամետր նոր կոյուղատար։