Մաքրվում են օրվա կարգավորիչ ջրամբարները

Դրա շնորհիվ ապահովվում է մատակարարվող ջրի բարձր որակը

Գործող կարգի համաձայն` սահմանված ժամկետներում Վեոլիա ջուր ՓԲԸ համակարգի բոլոր 365 օրվա կարգավորիչ ջրամբարներում ջրի որակի պահպանման համար կատարվում են անխուսափելի նստվածքներից մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքներ:

Մարտից սկսվել է դրանց մաքրման հերթական փուլը: Արդեն ավարտվել են աշխատանքները Երևանի մի շարք օրվա կարգավորիչ ջրամբարներում: Դրանք վերագործարկվել են Ջրի որակի լաբորատորիայի կողմից կատարված ստուգումներից հետո: Գործին նման մոտեցման շնորհիվ ապահովվում է այնտեղից սպառողներին մատակարարվող ջրի բարձր որակը: Հերթը մյուս ջրամբարներինն է:

Ընդ որում աշխատանքները, չնայած մեծ ծավալին, շահագործման տեղամասերի կողմից հնարավորության դեպքում իրականացվում են առանց ջրանջատման: Իսկ շատ դեպքերում միաժամանակ ջրամբարներում կատարվում են վերանորոգման, փականների փոխարինման և այլ աշխատանքներ, դրանով իսկ բարձրացնելով ջրամբարների շահագործման հուսալիությունը:

Իսկ դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ  ջրամատակարարման կայունությունը և տևողությունը, հատկապես շոգ եղանակներին, երբ ջրի սպառումը հասնում է առավելագույն մակարդակի, կախված է օրվա կարգավորիչ ջրամբարների հուսալի աշխատանքից: