Շուրջ 450 միլիոն երեխա ապրում է ջրի բարձր կամ ծայրահեղ բարձր ռիսկի գոտիներում, որտեղ ջրի պաշարները սպառման եզրին են: Աշխարհում 5 երեխայից 1-ը չունի բավարար քանակությամբ ջուր՝ իր ամենօրյա կարիքները հոգալու համար: Աշխարհում 4 մարդուց 1-ը (շուրջ 2.1 միլիարդ) դեռևս զուրկ է տանը անվտանգ խմելու ջրի հասանելիությունից, նրանցից 106 միլիոնը ստիպված է խմել գետերի ու լճերի մակերևութային չմաքրված ջուր: Երեխաների պաշտպանության միջազգային օրը նաև այս իրավիճակը փոխելու անհրաժեշտության մասին հիշեցում է: Այսօր Վեոլիա Ջուր ընկերությունը, գիտակցելով իր առաքելությունը, ամենօրյա աշխատանքով անում է առավելագույնը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում օգտվի անվտանգ և որակյալ ջրից: Մշտապես նորոգելով և արդիականացնելով համակարգը, պայքարելով ջրակորստի դեմ ու բարելավելով խմելու ջրի որակը՝ մենք ապահովում ենք կայուն ջրամատակարարում, որը մեր երեխաների լիարժեք ու ապահով մանկության կարևոր գրավականներից մեկն է:
Շնորհավոր Հունիսի 1.