Լոռու մարզի Հագվի գյուղն ունի ջրամատակարարման նոր ցանց

«Վեոլիա Ջուր» ընկերության «Ալավերդի» շահագործման տեղամասը սեփական ուժերով վերակառուցել է գյուղի շուրջ 85 տոկոսի ջրագծերը:

Նախկին պողպատյա, քայքայված, վթարային, անհատական տարածքներով անցնող 2400 գծամետր խողովակաշար փոխարինվել է պոլիէթիլենով: Տեղադրվել ՝ 5 դիտահոր՝ փականներով՝ փողոցների ցանցը կառավարելի դարձնելու համար, ինչպես նաև 110 բաժանորդի ջրաչափական սարքեր վերատեղադրվել են սահմանազատման կետում կառուցված դիտահորերի մեջ: 

Արդյունքում՝ նախկինում գյուղին տրվող 13 լ/վ փոխարեն այժմ վայրկյանում 2 լիտրը լրիվ բավարար է շուրջօրյա կայուն և որակյալ ջրամատակարարում ունենալու համար: