Լոռու մարզի Աքորի գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում

ճ-խճխ
ըյհըւյ

Լոռու մարզի Աքորի գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում: 
1970-ականներին կառուցված ջրագծերն այլևս չէին համապատասխանում շահագործման պահանջներին։ Խողովակաշարը տեղ-տեղ անցնում էր ճանապարհի գրեթե մակերեսով՝ առանց անհրաժեշտ խորության, ինչի հետևանքով երթևեկող տրանսպորտային միջոցները հաճախ վնասում էին այն։ Բացի այդ, տարիների ընթացքում ֆիզիկապես մաշված և կոռոզիայի ենթարկված խողովակաշարը դարձել էր մշտական վթարների պատճառ։  Խնդիրը վերջնական լուծելու համար «Ալավերդի» շահագործման տեղամասը կառուցում է շուրջ 700 գծամետր երկարությամբ նոր պողպատե ջրագիծ, որը տեղադրվում է մեկ մետր խորությամբ՝ գործող նորմերին համապատասխան։ 2բաժանորդի ջրաչափեր կտեղափոխվեն սահմանազատման կետ, ինչը համակարգի շահագործումը կդարձնի առավել արդյունավետ և վերահսկելի։ Ծրագրի ավարտից հետո արդյունքները կլինեն առավել քան շոշափելի: Գյուղի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի ծավալը ամռան սեզոնին կկազմի ընդամենը 10–12 լիտր/վայրկյան՝ նախկին 70–80 լիտր/վայրկյանի փոխարեն։ Մինչ այս էլ, «Ալավերդի» շահագործման տեղամասը Աքորի գյուղի մյուս հատվածներում 58 բաժանորդի համար վերակառուցել է 1700 գծամետր: Արդյունքում սպառողները ունեն շուրջօրյա, բարձր ճնշմամբ ջրամատակարարում, իսկ ՎեոլիաԹիմը առանց վթարների և բողոքների համակարգ: