
Շաբաթական մի քանի խցանում, գարշահոտություն, հակասանիտարական վիճակ. սա մի փոքր նկարագիր է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի 63/1 շենքի կոյուղագծի աշխատանքից։ Վեոլիաթիմն այնքան հաճախ էր լինում այս հասցեում, որ բնակիչներն ու մեր մասնագետներն իրար արդեն անունով գիտեին։ Խնդիրը լուծելու համար որոշվեց այս տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների չնախատեսված աշխատանքների ծրագրի շրջանակներում հասցեն ընդգրկել վերակառուցվող կոյուղագծերի ցանկում։ Մի քանի օր առաջ Ընկերությունը հասցեում սկսել է շուրջ 150 գծամետր երկարությամբ 200–250 մմ տրամաչափի խողովակաշարով կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվում է 10 նոր դիտահոր։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա օրերին, որից հետո կդադարեն այստեղից ստացվող բողոքներն ու կոյուղին կդառնա լիարժեք աշխատանքային։ Ընդ որում, չնախատեսված աշխատանքների ծրագրով սա երեւանյան 2-րդ հասցեն է, որտեղ Վեոլիան կոյուղագիծ է վերակառուցում։ Արդեն ավարտվել են Լենինգրադյան -Սեբաստիա խաչմերուկում 30 գծամետր երկարությամբ 300մմ-ոց կոյուղագծի փոխարինումը։ Վերակառուցման իր հերթին է սպասում Ավան Աճարյան 36/1 շենքի բակային կոյուղացանցը։ Ծրագրի համար ընկերությունը ներդրել է 30 մլն դրամ։