2025 թ.–ի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով չնախատեսված աշխատանքների շարքում Վեոլիա Ջուր ընկերությունն այս տարի հիմնովին վերակառուցել է Բաշինջաղյան 178 և Քաջազնունի 1 հասցեների կոյուղագծերը: Այժմ ընթացքի մեջ է Հալաբյան 25, 21 և Էստոնական 3, 5 շենքերը սպասարկող կոյուղագծի վերակառուցումը: Սրանք քաղաքի կոյուղատար համակարգի առավել խոցելի, հրատապ վերակառուցման ենթակա հատվածներից մի քանիսն են: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը ներդրել է շուրջ 64 մլն դրամ։