Վերջին օրերին Վեոլիա Ջուր ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասի մասնագետները Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հասցեներում կոյուղագծերի վթարներ են վերացրել և կոյուղագծեր փոխարինել։ Անդրանիկի 88 հասցեում կոյուղագծի խնդիրները մշտական էին. Ամեն անգամ խցանված հատվածը հնարավոր էր լինում բացել միայն փչող մեքենայի օգնությամբ։ Հերթական խցանման ժամանակ ՎեոլիաԹիմը խողովակաշարի վնասված հատվածը փոխարինեց նորով:
Իսկ Անդրանիկի 16 հասցեի կոյուղու խնդիրն այնքան լուրջ էր, որ նույնիսկ փչող մեքենայով հնարավոր չէր լինում խցանումը բացել։ Այստեղ ևս խնդրահարույց հատվածը փոխարինվեց 200 մմ-ոց պոլիէթիլենե խողովակաշարով։ Վնասված 4 հատված էլ առկա էր Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի կոյուղագծի վրա։ Այստեղ 150 մմ-ոց պոլիէթիլենով է փոխարինվել խողովակաշարի 30 գծամետր հատված։ Կատարված աշխատանքի արդյունքում նշված բոլոր հասցեներում կոյուղու լիարժեք աշխատանքը վերականգնվել է։