Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում մեկնարկել է ջրագծերի վերանորոգման 3-րդ՝ վերջին փուլը

jmhg
hfghbgbfgv

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում մեկնարկել է ջրագծերի վերանորոգման 3-րդ՝ վերջին փուլը: Այստեղ 2023 և 2024 թվականներին ևս ընկերությունը ջրագծեր է վերանորոգել: Խ. Աովյան և Պ. Սևակ թաղամասերի 1000 բաժանորդի համար վերակառուցել է 13կմ բաշխիչ ցանց։ Ներդնելով 905 մլն դրամ՝ 1700 բաժանորդի համար փոխարինվում է 22.3 կմ ջրագիծ: 40-50 տարի առաջ կառուցված պողպատե և թուջե խողովակները հաճախ են վթարվում, առկա են գաղտնի վթարներ, ինչպես նաև խողովակներն անցնում են անհատական տնատիրությունների տակով: 

mjhrtg

Ջրագժերի փոխարինման արդյունքում կբարելավվի բնակավայրի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, կնվազեն տեխնիկական և կոմերցիոն հոսակորուստները, հավասարաչափ կտեղաբաշխվի անհրաժեշտ ջրաքանակը, ջրամատակարարումը կառավարելի կդառնա, շահագործման ծախսերը կնվազեն և վայրկյանում 22 լիտր ջուր կխնայվի։