Կարևոր տեխնիկական միջամտություն «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա

ւկյւըիկ
րւև

Կարևոր տեխնիկական միջամտություն, որի արդյունքում բնակավայրի ջրամատակարարումը դառնում է առավել որակյալ: Վեոլիա Ջուր ընկերության «Հյուսիս» և «Երևան» շահագործման տնօրինությունները համատեղ ուժերով «Մաքրավան-Աբովյան» 700 մմ-ոց մայրուղային ջրատարի վրայից ապամոնտաժել են 600 մմ փականը և այն փոխարինել 700 մմ-ոց պողպատյա խողովակով։ Դա հնարավորություն է տալիս ջրատարից վերցնել ավելի մեծ քանակի ջուր և ջրատարից սնվող բնակավայրերում ապահովել ավելի կանոնավոր ու հուսալի ջրամատակարարում։ Այս բարելափոխումը հատկապես նշանակալի է ամռան ամիսներին, երբ ջրի սպառումը զգալիորեն աճում է։ Կատարված աշխատանքների շնորհիվ կբարձրանա համակարգի թողունակությունը և կբարելավվի բաժանորդներին մատուցվող ծառայության որակը։