Կարճևանում ավարտվել է գյուղի մուտքագծի վերակառուցումը

իօլւիլկբ յ
ւօիւլիկլ,իկլ.

Վեոլիա Ջուր ընկերության «Մեղրի» շահագործման տեղամասը վերակառուցել է Սյունիքի մարզի Կարճևան գյուղի մուտքագիծը։ Թեև գյուղի բաշխիչ ցանցն ամբողջությամբ փոխված է, բայց մուտքագիծը շարունակում էր մնալ տարիներ առաջ կառուցված պողպատե խողովակաշարով։ Դրա պատճառով ամիսը մի քանի անգամ այն վթարվում էր և ամեն անգամ վթարի հետևանքով վայրկյանում 3-4 լիտր ջուր էր կորչում։ Բնակավայրի սպասարկումը ստանձնելուց հետո Վեոլիա Ջուրը նախ փոխարինեց մուտքագծի 70 գծամետր հատվածը, իսկ այժմ ավարտել է նաև մնացած՝ 380 գծամետրի վերակառուցումը։ 110 բաժանորդ ունեցող Կարճևան գյուղին ընկերությունը 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովում է վայրկյանում 3 լիտր ջրաքանակով։