Ջրի արժեքը դպրոցականների աչքերով

գհգ
ըտըտըհ

Այսօր «Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիան հյուրընկալեց Երևանի Արգիշտի Առաջին Արքայի անվան թիվ 61 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ նախագծային աշխատանքի շրջանակում։Չնայած գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, լաբորատորիայի աշխատակիցները երբեք չեն մերժում որևէ դպրոցի դիմում: ՎեոլիաԹիմը համոզված է՝ ապագա սերունդներին ջրի մասին ճիշտ գիտելիք փոխանցելը նույնքան կարևոր է, որքան ամեն օր ապահովել անվտանգ ու որակյալ ջրամատակարարում։ Լաբորատորիայի ղեկավար Նաիրա Բիլյանն ու աշխատակիցները աշակերտներին ներկայացրին ջրի երկար ճանապարհը՝ բնական աղբյուրներից մինչև սպառողների ծորակ։

գհգ

Ցույց տվեցին, թե ինչպես է որակի վերահսկողության նպատակով ջուրն ամեն օր անցնում քիմիական ու մանրէաբանական մանրակրկիտ ստուգում։ Յուրաքանչյուր գործողությանը մեծ հետաքրքրությամբ հետևելուց ու ակտիվ հարցուպատասխանից հետո մեր հյուրերը լաբորատորիայից հեռացան նոր գիտելիքներով և վառ տպավորություններով, իսկ ՎեոլիաԹիմին մնաց հաճելի զգացողությունն առ այն, որ ևս մի քանի հոգու փոխանցեց ջրի արժեքի, դրա պահպանման ու մաքրության կարևորության մասին գիտելիքներ։