Ջրային կոմիտե - «Վեոլիա Ջուր» արդյունավետ գործակցությունը շարունակվում է

ւյըիկ
ւըյհըտւյհտը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Կողմերը մանրամասնորեն քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և վթարային իրավիճակներին արագ արձագանքման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Մարիաննա Շահինյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով։ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ Կառավարությունն այս հարցում հանձնառու է և պատրաստ է ներդրումներ կատարել։