Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը ջուր է ստանում խորքային հորից։ Վերջին շրջանում խորքային հորի պոմպի արտադրողականությունը ընկել էր, քանի որ պոմպի 150 մետր երկարությամբ խողովակները և մալուխներն ամբողջությամբ քայքայվել էին։ Եվ այդ ամենի հետևանքը զգալի ջրակորուստն էր։ Խնդրի լուծման նպատակով Վեոլիա Ջուր ընկերության Էներգետիկ ծառայության մասնագետները սկսել են խողովակաշարերի փոխարինումը։ Քանի որ ամբողջ համակարգն է փոխարինվում, էներգետիկներին օգնում են նաև «Երևան» և «Հարավ» շահագործման տնօրինության մասնագետները, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ ավարտվեն և ջրամատակարարումը վերականգնվի։