Ջրագողությունը խաթարում է ջրամատակարարման բնականոն աշխատանքը

ըգւըըհիր

Ինչպե՞ս է ջրի ապօրինի օգտագործումը ազդում ջրամատակարարման համակարգի վրա: Ջրագողությունը կամ ապօրինի ջրօգտագործումն ուղղակիորեն ազդում են մյուս սպառողների ջրամատակարարման վրա, քանի որ դրանք դժվարացնում են համակարգում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխումը, խախտում են համակարգի բնականոն աշխատանքը, հանգեցնում ջրի կորստի և կարող են պատճառ դառնալ ջրի ճնշման անկման կամ խափանումների։ Այս ամեն հետևանքով բարդանում է ջրամատակարարման կազմակերպման գործընթացը, իսկ խնդիրների բացահայտումն ու դրանց պատճառների վերացումը լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ են պահանջում։