Ջրաչափերի տվյալների հաշվառումը տեղափոխվում է տեխնոլոգիական նոր հարթություն

ֆհգյ
ֆհգւը

Վեոլիա Գրուպի ներդրմամբ ջրաչափերի հաշվառումը տեղափոխվում է նոր տեխնոլոգիական հարթություն: Ջրաչափերի ցուցմունքների գրանցման գործընթացը դարձնել առավել հուսալի, ճշգրիտ և արդյունավետ․ այս նպատակով Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ներդրվել է ժամանակակից ռադիոմոդուլային համակարգ, որը հնարավորություն է տալիս ջրաչափերի ցուցմունքները գրանցել հեռահար եղանակով՝ առանց բնակարան այցելելու անհրաժեշտության։ Նոր տեխնոլոգիայի ներդրումը Վեոլիա Գրուպի կողմից ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված հերթական ներդրումներից է։ 

ըյւհիւ

Տեխնոլոգիական լուծումն որպես պիլոտային ծրագիր արդեն գործում է Առինջում, Երևանի Արաբկիր և Նորք Մարաշ վարչական շրջաններում: Այս պահին տեղադրման աշխատանքները մեկնարկել են նաև Սարի Թաղում։ Հաջորդը Քասախ և Պռոշյան բնակավայրերն են։ Ռադիոմոդուլ սարքի ներդրումն իրականացվում է այն տարածքներում, որտեղ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում կատարվել են ներդրումներ և փոխվել է ջրամատակարարման ցանցը։ Ռադիոմոդուլը հնարավորություն է տալիս մոտ 200 մետր շառավղով հավաքագրել ջրաչափերի ցուցմունքները և տվյալները փոխանցել համապատասխան համակարգին։ 

ֆըհտը

Ցուցմունքների գրանցման համար այլևս անհրաժեշտություն չի առաջանում, որպեսզի տեսուչը այցելի բնակարաններ, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը ցուցմունքների գրանցման գործընթացում: Միաժամանակ, համակարգը համապատասխան ծրագրային լուծման միջոցով ազդանշան է տալիս արտաքին միջամտության կամ հնարավոր ապօրինության դեպքերի վերաբերյալ՝ հնարավորություն տալով ժամանակին արձանագրել դրանք։ Ռադիոմոդուլ սարքերի շահագործման ժամկետը 10-15 տարի է, ինչը ներդրմանը հաղորդում է նաև երկարաժամկետ նշանակություն։ 

ւիօօի

Վեոլիա Գրուպի կողմից այս համակարգի ֆինանսավորումն ու ներդրումը վկայում է ընկերության՝ ջրամատակարարման ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ հետևողական մոտեցման մասին։ Ջրային ենթակառուցվածքների վերափոխմանը զուգահեռ արդիականացվում է նաև հաշվառման համակարգը՝ ձևավորելով ավելի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած և արդյունավետ ծառայության նոր մակարդակ։