Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղը ջուր է ստանում 17 կմ հեռավորության վրա գտնվող համանուն սարի աղբյուրներից։ Այդ տարածքում ձմեռը սաստիկ է, հետևաբար առաջին ձյան տեղումներից հետո աղբյուր բարձրանալը վերանորոգման որևէ աշխատանք կատարելը դառնում է գրեթե անհնարին։ Այդ պատճառով «Սիսիան» շահագործման տեղամասը ամեն տարի ձմռանն ընդառաջ՝ Բռնակոթ սարի աղբյուրի տարածքում և ջրագծի ողջ երկայնքով իրականացնում է վթարաորոնողական կանխարգելիչ աշխատանքներ։ Այս տարի ևս ստուգումների արդյունքում հայտնաբերվեց 7 վթարված հատված։ Մասնագետներն արագորեն վերացրեցին վթարները և 200 մմ տրամագծով ջրագծի 30 մետրանոց խնդրահարույց հատվածը փոխարինեցին նոր, պոլիէթիլենե խողովակաշարով: Կատարված աշխատանքների շնորհիվ ձմռան ամիսներին հնարավոր կլինի խուսափել ջրամատակարարման հնարավոր ընդհատումներից և բարդություններից։