Հրազդան համայնքի Բանավան թաղամասում ջրագիծ է վերակառուցվում

տըհտ
յըմըւհկ

«Վեոլիա ջուր» ընկերությունը իր 2025 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում կրկին Կոտայքի մարզում է` այս անգամ Հրազդան քաղաքում։ Այստեղ` Բանավան թաղամասի տարիների ընթացքում խիստ մաշված և քայքայված ջրագծերը վերածվել էին մշտական վթարների և ջրային կորուստների աղբյուրի։ Բազմաթիվ բաց և գաղտնի վթարների վերացումը Վեոլիաթիմի համար ոչ միայն ժամանակատար էր, այլև շատ դժվար, քանի որ ջրագծերը անցնում էին անհատական տնատիրությունների տարածքներով, որտեղ առկա էին բազմաթիվ ապօրինի միացումներ։ Որպես ստեղծված իրավիճակի լուծում` «Վեոլիա ջուր»-ը թաղամասը ընդգրկեց ՊԿԱԾ -ում։

ւըւ

Ներդնելով շուրջ 51.1 միլիոն դրամ`վերակառուցում է 1.1կմ երկարությամբ ջրագիծ։ Նախատեսվում է 32 բաժանորդի ջրաչափական հանգույցներ տեղափոխել սահմանազատման կետ` ապահովելով ջրի ճշգրիտ հաշվառում և կորուստների էական նվազեցում։ Աշխատանքները ներկայումս ակտիվ փուլում են, որի ավարտից հետո Վեոլիան իր ծրագրով կլինի Ծաղկաձորում, որտեղ ծրագրված է ևս 400 մետր ջրագծի վերակառուցում։