ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Վեոլիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ներկայացուցիչ Լուիզ Հանանիային

Դեկտեմբերի 19-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն՝ ի դեմս Գարեգին Բաղրամյանի, ընդունեցին Վեոլիա Խմբի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ֆինանսական տնօրեն, Վեոլիա Լեհաստանի գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Լուիզ Հանանիային և Հայաստանում Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

Կողմերը քննարկեցին Վեոլիա Ջուր ընկերության գործունեության տարեկան հաշվետվության, ջրամատակարարման ծավալների, ընկերության հասույթի և ծախսերին առնչվող հարցերը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման և արդյունավետ լուծումներ գտնելու մասին: