ՀԾԿՀ-ն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-Ի Տնօրենների խորհրդի նախագահ Լուիզ Հանանայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ընդունել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լուիզ Հանանիայի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին։

Կողմերը քննարկեցին «Վեոլիա Ջուր» ընկերության ջրամատակարարման ծավալների, ընկերության հասույթի և ծախսերին առնչվող հարցեր։

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև էլեկտրաէներգետիկական ազատ շուկայից «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունը, ինչը նախապայմաններ կստեղծի հետագայում մեղմել էլեկտրաէներգիայի արժեքի ազդեցությունը խմելու ջրի սակագնի վրա։ 

Նախագահը և Լուիզ Հանանիան վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ արդյունավետ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման, արդյունավետ լուծումներ գտնելու և նախատեսված ցուցնիշներն ապահովելու համար։