«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արթիկի տարածաշրջանում սկսել է Հայրենյաց-Հայկասար 2500 գծամետր ջրագծի վերակառուցումը: Ընկերության «Արթիկ» շահագործման տեղամասը Մարալիկի ջրատարից դեպի Հայրենյաց գյուղ մղվող 80 մմ-ոց պողպատե խողովակաշարը փոխարինում է 200 մմ-ոց պոլիէթիլենե ջրագծով: Այս նույն խողովակաշարը կձգվի նաև դեպի Հայկասար և Տուֆաշեն գյուղեր, որոնք մինչ այս ջուր էին ստանում Մանթաշի ջրամբարից, ընդ որում՝ 150 մմ-ոց պողպատե խողովակաշարով: Արդյունքում շահագործումից կհանվի Մանթաշի ջրամբարից դեպի այս գյուղեր ձգվող 18 կմ-ոց ջրագիծը:
Իսկ Հայրենյաց, Հայկասար և Տուֆաշեն գյուղերը կունենան էլ ավելի որակյալ, կանոնավոր և կայուն ջրամատակարարում: Էականորեն կբարելավվի նաև Արթիկի 9 գյուղերի ջրամատակարարումը:ՎեոլիաԹիմն այս պահին հողային աշխատանքներն արդեն ավարտել է, ընթանում է խողովակաշարի մոնտաժումը, և եթե եղանակը թույլ տա, ապա գալիք տարվա սկզբում ջրագիծն արդեն կհանձնվի շահագործման: