«Վեոլիա Ջուր» ընկերության յուրաքանչյուր տեղամաս իր ամենօրյա վթարավերացման և ընթացիկ շահագործման աշխատանքներից բացի, տարվա ընթացքում սեփական միջոցներով իր սպասարկման տարածքում նաև վերակառուցում է ջրագծեր և կոյուղագծեր: «Հարավ» շահագործման տեղամասն արդեն ամփոփել է այս տարվա աշխատանքների ծավալը. Երևանի Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, Արարատի մարզի Ջրաշեն, Դիտակ, Նոր_Խարբերդ, Բարձրաշեն բնակավայրերը սպասարկող տեղամասն ընդհանուր առմամբ վերակառուցել է 8731 գծամետր ջրագիծ:
5 կմ-ից ավելի խողովակաշար նորոգվել է Արարատի մարզում,
4 կմ-ից ավելի՝ Երևանի՝ վերը նշված վարչական շրջաններում:
Դա նշանակում է, որ կանխվել է մեծ ջրաքանակի կորուստ, և որ ամենակարևորն է, բարելավվել է հազարավոր սպառողների ջրամատակարարումը: