Ավարտվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Համբարձումյան 3-րդ և 5-րդ նրբանցքների նոր ջրագծի կառուցումը: 1970-ականներին կառուցված պողպատե ջրագիծն ամբողջությամբ քայքայվել էր, ինչի հետևանքով գրեթե ամեն օր «Վարդենիս» շահագործման տեղամասն այստեղ վթար էր վերացնում: Սպառողներն էլ պարբերաբար դժգոհում էին ջրի ցածր ճնշումից: ՎեոլիաԹիմն օրեր առաջ այստեղ ավարտեց խնդրահարույց 400 գծամետր հատվածի փոխարինումը: Բացի դրանից, 14 բաժանորդի ջրաչափական դիտահորերը տեղադրվել են սահմանազատման կետում, կանխվել է վայրկյանում 2 լիտր ջրակորուստ: