
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Անասնապահների, Աղայան և Սունդուկյան փողոցներում «Վեոլիա Ջուր» ընկերության «Գավառ» շահագործման տեղամասը օրերս կավարտի 2.150 գծամետր ջրագծի վերակառուցման աշխատանքները:
Սեփական ուժերով ընկերությունն արդեն 2-րդ տարին է գյուղում մեծածավալ շինարարական աշխատանքներ իրականացնում: Անցյալ տարի Սախարովի և Բաբաջանյան փողոցներում կառուցելով 1100 գծամետր ջրագիծ՝ հնարավոր դարձավ փողոցների մի քանի ժամվա ջրամատակարարումը դարձնել 24-ժամյա:
Հիմա շուրջօրյա ջրամատակարարում ունենալու հերթը հասել է Անասնապահների, Աղայան և Սունդուկյան փողոցներին:
Անհատական հողատարածքներով անցնող հին ու քայքայված ջրագծերի փոխարեն ՎեոլիաԹիմը կառուցում է պոլիէթիլենե նոր խողովակաշար, որից ջուր կստանա 30 բաժանորդ, ինչպես նաև հնարավոր կլինի կանխել վայրկյանում 4 լիտր ջրակորուստ:
Աշխատանքները կավարտվեն 5 օրից: