Ջրամատակարարման համակարգի անխափան աշխատանքի համար կարևոր է ոչ միայն տեսանելի վթարների արագ վերացումը, այլև աննկատ թվացող ջրակորուստների՝ ժամանակին հայտնաբերումը։ Ջրի զգալի կորուստ հաճախ արձանագրվում է գաղտնի_վթարների ժամանակ, որոնց հայտնաբերումը պահանջում է հետևողական աշխատանք և համապատասխան տեխնիկական միջոցներ։ Այդպիսի վթարների բացահայտման գործում կարևոր դեր ունեն գոտիավորման մասնագետները՝ իրենց մասնագիտական հմտություններով, տեխնիկայով և սարքավորումներով։
Նրանց աշխատանքը հնարավորություն է տալիս հայտնաբերել թաքնված վթարները, նվազեցնել ջրակորուստը և նպաստել համակարգի բնականոն աշխատանքին։ Կապանում օրերս գոտիավորման մասնագետների և «Կապան» շահագործման տեղամասի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են գաղտնի վթարներ, որոնք ժամանակին հայտնաբերվել ու վերացվել են՝ նպաստելով քաղաքի ջրամատակարարման կայունության ապահովմանը։