Երևանում շարունակվում են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

իօպխ;օ՛խ
գյհ

Երևանում շարունակվում է տարբեր վարչական շրջանների հետ համատեղ կոյուղագծերի վերակառուցումը: Նազարբեկյան 26 հասցեում, Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի հետ համագործակցությամբ, վերակառուցվել է 170 մետր կոյուղագիծ և կառուցվել է 7 նոր դիտահոր։ 

իօյկլյլ.

Դավթաշեն վարչական շրջանի վարչակազմի հետ համատեղ Դավթաշեն 1-ին թաղամասի 21 շենքում ևս փոխարինվել է 70 մետր կոյուղագիծ, կառուցվել է 1 և վերակառուցվել 2 դիտահոր։ Կատարված աշխատանքների արդյունքում կոյուղագծերը դարձել են ավելի հուսալի, իսկ նոր և վերակառուցված դիտահորերը հնարավորություն կտան հետագայում ավելի հեշտ իրականացնել համակարգի սպասարկումն ու անհրաժեշտ աշխատանքները։