Էջմիածնի օրվա կարգավորիչ ջրամբարում փոխարինվում են մուտքի և ելքի փականները

ւօլիկ;

Վեոլիա Ջուր ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը նորերով է փոխարինում Էջմիածնի օրվա կարգավորիչ ջրամբարի մուտքի և ելքի փականները։ Նախկին 400 մմ տրամագծով վթարային փականները փոխարինվում են 200 մմ-ոցներով։ Այս փոփոխության արդյունքում ջրամատակարարումը կդառնա ավելի կայուն և կանոնավոր. նոր փականները հնարավորություն կտան ճիշտ կարգավորել ջրի հոսքը, որպեսզի բնակիչները կարողանան ստանալ անհրաժեշտ ջրաքանակը առանց լրացուցիչ խափանումների։