Դավիթ Մալյան 2. «Վեոլիա Ջուր» ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակի նոր հասցե

Արդեն մեկ ամիս է Դավիթ Մալյան 2 հասցեում է գործում «Վեոլիա Ջուր» ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներից մեկը՝ Լվովյան 2 հասցեի փոխարեն: Եվ բնականաբար, ավելի ընդարձակ, քաղաքացիների համար հարմարավետ և լուսավոր պայմաններով: Եվ ընդհանրապես, ի սկզբանե,  ԲՍԳ-ների ստեղծման նպատակն էր առավել մոտ լինել սպառողներին, ինչն էլ վստահորեն կարող ենք ասել, հաջողեց: 

Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործող Ընկերության 7 գրասենյակներն էլ աշխատում են գերլարված գրաֆիկով՝ օրական ընդունելով միջինը 200-250 դիմում: Իսկ քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբնույթ են. նոր բաժանորդ դառնալու, ջրագիծ կառուցելու նպատակով տեխնիկական պայման ստանալու, բնակարանի անվանափոխություն կատարելու, սպառած ջրի պարտքը մարելու, ջրագծի եւ կոյուղու վթարն ու խցանումը վերացնելու, ջրի ճնշումը կարգավորելու, ջրաչափ տեղադրելու կամ փոխարինելու,  ջրամատակարարման ժամանակացույցը ճշտելու, շինարարական կառույցի ավարտական ակտը կնքելու, իրավական պարզաբանումներ ստանալու եւ նմանօրինակ շատ այլ հարցեր: Դիմումներն էլ այստեղից անմիջապես փոխանցվում են ընկերության համապատասխան ծառայություններ՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու նպատակով:

Ընկերության գրասենյակների հասցեներն են՝

Քաղաք Երևան` Աբովյան 66ա, Ֆուչիկի 1/3, Դավիթ Մալյան 2, Արտաշիսյան 41, Էրեբունի 5,
Քաղաք Գյումրի` Դուդկոյի 1, 

Քաղաք Վանաձոր` Նելսոն Ստեփանյանի 2:
Գրասենյակներն աշխատում են երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09.00-17.30: