«Վեոլիա Ջուր» ընկերության «Տավուշ» շահագործման տեղամասը սեփական ուժերով վերանորոգել է «Բերդ» Ջրի մաքրման կայանից դեպի Նորաբնակներ թաղամաս ձգվող 220 մմ-ոց երկաթե ջրագիծը:Վարելահողերի միջով անցնող խողովակաշարը հաճախ էր վթարվում, իսկ հատկապես ձմռան ամիսներին այնտեղ հասնելն ու վթարավերացման աշխատանքներ իրականացնելը ՎեոլիաԹիմից երկար ժամանակ էր պահանջում, ինչն էլ խնդիրներ էր ստեղծում այստեղից սնվող Ալիխանյան, Սահյան, Սարյան, Դավիթ Անհաղթի, Պարույր Սևակի, Սասունցի Դավիթ, Չարենցի, Նորաբնակներ փողոցների համար:
«Տավուշ» շահագործման տեղամասը նորով է փոխարինել ջրագծի 950 գծամետր հատվածը, որն արդեն միացվում է գործող համակարգին: Հենց այս աշխատանքներով է պայմանավորված այսօր Բերդ քաղաքի մի շարք փողոցներում հայտարարված ջրանջատումը: Եթե ընթացքում բարդություններ չառաջանան, ապա աշխատանքը նախատեսված է ավարտել այսօր: