Այցելուների հերթը գրասենյակում «կարգավորում է» տերմինալը

Վեոլիա ջուր ընկերության Բաժանորդների սպասարկման թիվ 1 գրասենյակում /հասցե՝ ք. Երևան, Աբովյան 66ա/ այցելուների մուտքն այսուհետ <կարգավորում է> կտրոններ տրամադրող տերմինալը:

Չկան այլևս գրասենյակում մարդկանց կուտակումներ, հաճախորդները դիմում են սպասարկող անձնակազմին իրենց հետաքրքրող հարցերով հերթականությամբ, համաձայն տերմինալի տրամադրած կտրոնի համարի: Ավելին, նրանք հնարավորություն ունեն Earlyone բջջային հավելվածի միջոցով նախորոք հերթագրվել, այցելել ընկերություն պայմանավորված ժամին և սպասարկվել փաստորեն առանց լրացուցիչ հերթ կանգնելու:

Համակարգը նոր է ներդրվել, սակայն երևանցիները արդեն սովորել ու գոհ են նոր կարգից, նվազել են նրանց բողոքները կուտակումներից ու կորսված ժամանակից:

Հաճախորդների հոսքի կառավարման համակարգի շնորհիվ բարելավվել է նաև գրասենյակի անձնակազմի աշխատանքային պայմանները, հնարավորություն տալով ավելի ուշադիր լինել այցելուների խնդիրների նկատմամբ:

ՎեոլիաԹիմի անդամները լիարժեք օգտագործում են նորամուծության առավելությունները ոչ միայն սպասարկման որակը բարձրացնելու, այլև տեղում այցելուների միջև շփումները նվազագույնի հասցնելու և այդ կերպ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար: