Ավարտվել է «Ղազարավան» սանիտարական գոտին սնուցող ենթակայանի տանիքի հիմնանորոգումը

օլիւ
yhu

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր ամենօրյա աշխատանքներին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձնում նաև ինժեներական կառույցների նորոգման ու վերակառուցման աշխատանքներին: Վերջերս Ընկերության «ՋՐԱՌ» ծառայության ուժերով վերանորոգվել է «Ղազարավան» սանիտարական գոտին սնուցող ենթակայանի տանիքը: Դա նշանակում է, որ նախկինում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով ենթակայանում հաճախակի հոսանքի անջատումներն այսուհետ կբացառվեն: